6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե Սարգսյան
Մշակույթ

Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ

Ռուսաստանի հայերի միությունից անդրադարձել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման փաստին․

«Պատահական չէ, որ ապրիլի 24-ից առաջ, ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են երկու տաճար՝ Սուրբ Աստվածածնի բարեխոսության մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։

Հատկանշական է, որ ոչ Իլհամ Ալիևը, ոչ Ադրբեջանի մշակույթի նախարարը, ոչ էլ այս երկրի այլ իշխանական ներկայացուցիչները, Արցախում իրականացված էթնիկ զտումից հետո (որին նպաստել է նաև Հայաստանի իշխանությունների զիջողական դիրքորոշումը), չեն թաքցրել իրենց մտադրությունները՝ ոչնչացնելու կամ աղավաղելու և յուրացնելու հայկական քրիստոնեական և մշակութային-պատմական ժառանգությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ սկսել են նույնը պահանջել՝ կոչ անելով քանդել հայկական քրիստոնեական տաճարները։ Եվ երկար սպասել չպահանջվեց։

Ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև 2022 և 2023 թվականներին, Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական և մշակութային-պատմական օբյեկտների նկատմամբ կախված վտանգի կապակցությամբ, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ խնդրելով ներգրավել կազմակերպությանը։ Դրանից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել էին, որ պատրաստ են փորձագետների խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն դրան խոչընդոտել են Ադրբեջանի իշխանությունները։

Այս ֆոնին ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Այն զբաղված է նախընտրական բեմադրություններով և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեզրկմամբ, հոգևորականության հետապնդմամբ։ Փաշինյանը խուսափում է Ստեփանակերտում ավերված հայկական տաճարների վերաբերյալ ուղիղ հարցերին պատասխանելուց՝ ըստ էության աջակցելով Ալիևին և նրան ազատություն տալով շարունակելու ցեղասպանական քաղաքականությունը՝ միաժամանակ հայերին շեղելով «խաղաղության դարաշրջանի» մասին պատմություններով։ Անհրաժեշտ է միասին՝ մի կողմ դնելով անձնականը, միավորվել և հունիսին Հայաստանում ընտրել այնպիսի իշխանություն, որը կկարողանա արժանապատվորեն պաշտպանել հայ ժողովրդի օրինական իրավունքները, ապահովել հայկական պետության և նրա քաղաքացիների անվտանգությունը»։