Ավելի քան 10 պետություն՝ ռուսական նավթի գնման թույլտվությունը երկարաձգելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին
Ավելի քան տասը պետություն՝ ռուսական նավթի գնման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին։ Խոսքը կարճաժամկետ՝ 30 օրով երկարաձգման մասին է. հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Ելույթ ունենալով Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նա նշել է, որ հարցումը ստացվել է առավել խոցելի վիճակում գտնվող և էներգապաշարների սուր պակասի բախվող երկրներից։ Ըստ նրա՝ այդ պետությունների ներկայացուցիչները Վաշինգտոնին խնդրում են ևս մեկ ամսով երկարաձգել ռուսական նավթին առնչվող գործառնությունների ժամանակավոր արտոնագրի գործողությունը։