ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը
Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը և հակառուսական նոր՝ 20-րդ փաթեթի ներդրումը:
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«ԵՄ դեսպանները սկսել են Ուկրաինային խոստացված 90 միլիարդ եվրոյի վարկի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ համաձայնագրի վերջնական մշակման գործընթացը», - գրում է գործակալությունը։
Ըստ գործակալության՝ այս միջոցառումները հնարավոր են դարձել կառավարության փոփոխությունից հետո Հունգարիայի վետոյի վերացման շնորհիվ։