Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում երկու նավ են կալանավորել
Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում երկու նավ են առգրավել և կալանավորել:
Այս մասին հաղորդել են արտասահմանյան լրատվամիջոցները։
Երկու նավերն էլ վտանգ էին ներկայացնում անվտանգ նավարկության համար՝ առանց անհրաժեշտ թույլտվությունների նավարկելով։ Կալանավորումից հետո նրանց ուղեկցել են դեպի Իրանի ափ։
Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ԻՀՊԿ ուժերի կողմից կրակ բացելու երկու միջադեպերի մասին հաղորդագրությունների ֆոնին։