Այսօր տեղեկացա, որ պրոթուրքական կուսակցության գրանցումը չի կայացել. Արթուր Չախոյան
«Մարտի 21-ին «Մարիոթ» հյուրանոցում կայացավ պրոթուրքական կուսակցության հիմնադիր համագումարը»,-ֆեյսբուքյան եթերում հիշեցրեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ օրը իրեն և գործընկերոջը ձերբակալել էին, որպեսզի չկարողանային արձանագրել պրոթուրքական կուսակցության՝ օրենքի խախտումով անցկացվող հիմնադիր համագումարը։
«Բայց ինչքան էլ մերզ փորձեցին խանգարել, մեզ հաջողվել էր տեսագրությամբ արձանագրել տեղի ունեցած խախտումները, ինչի վերաբերյալ տեսանյութ էի հրապարակել և բոլոր անհերքելի փաստերը ներկայացրել էինք Պետռեգիստր և Ոստիկանություն։ Այսօր տեղեկացա, որ այդ պրոթուրքական կուսակցության գրանցումը չի կայացել»,-ասաց Չախոյանը՝ փաստելով որ այն իր հետևողական պայքարի արդյունք է։