Սանհանգույցը որտե՞ղ է... Փաշինյանը՝ Ուշիի նորակառույց մանկապարտեզում
Նիկոլ Փաշինյանը եղել է Ուշիի նորակառույց մանկապարտեզում: Տնօրենը նրան ուղեկցեց խոհանոց և սննդային պահեստ, սակայն Փաշինյանին սանհանգույցն էր հետաքրքրում:
«Սանհանգույցը որտեղ է՞... Տիկին տնօրեն, էս պետք չէ այստեղ պահել, պահեստային մասն ունեք, թող այնտեղ պահեն»,- տեսնելով հավաքարարի ավելներն ու ախտահարման պարագաները՝ ասաց Փաշինյանը։
Նա յուրաքնչյուր աշխատակցի հարցնում էր, թե նախկինում որտեղ են աշխատել և, նրանց մի մասից լսելով, որ չեն աշխատել, գոհուակությամբ նկատեց, որ նորակառույց մանկապարտեզում աշխատատեղեր են բացվել։
Փաշինյանը երեխաներից հետաքրքրվեց, թե արդյոք մանկապարտեզում ճաշերը համո՞վ են և ստացավ միաձայն դրական պատասխան։
«Այստե՞ղ են համով, թե՞ տանը»,-հարցին երեխաները չպատասխանեցին։
«Դե պրոբլեմ է, մի կերպ պատասխանեն՝ մամաների հետ է պրոբլեմ, այլ կերպ պատասխանեն...»,-ասաց Փաշինյանը։