Վա՜յ, էս ինչ լավ քաշած տնական արшղի հոտ ա գալիս. Փաշինյանը՝ Երնջատափի դպրոցում (տեսանյութ)
«Ձեր դուրը գալի՞ս է նորոգված դպրոցը, դե ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կկառուցենք... Բայց բաց դաշտ ունեք, չէ՞»,-Երնջատափի վերանորոգված դպրոցում աշակերտներին հարցրեց Փաշինյանը։
Նրան ուղեկցեցին ճաշարան։ «Վա՜յ, էս ինչ լավ քաշած, տնական արաղի հոտ ա գալիս»,-զարմացավ Փաշինյանը:
Դպրոցի տնօրենն ասաց, թե ախտահանել են սենյակը։
«Հասկանալի է, բայց ինչի՞ եք տնական արաղով ախտահանել, ափսոս չէ՞ր»,-ասաց Փաշինյանը։