Իրանը նշել է այն նախապայմանը, որի կատարման դեպքում միայն կարող է բանակցել ԱՄՆ-ի հետ
Թեհրանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։
Այս մասին, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հրադադարի խախտումը, նախքան բանակցությունների նոր փուլի մեկնարկը։ Երբ Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացվի, հաջորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում», - ասել է նա։
Իրավանին ընդգծեց, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի։
«Մենք չենք սկսել ռազմական ագրեսիա։ Եթե նրանք քաղաքական լուծում են փնտրում, մենք պատրաստ ենք։ Եթե նրանք պատերազմ են ուզում, Իրանը պատրաստ է նաև դրան», - ընդգծեց նա։