Արաղչին ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը անվանել է պատերազմական ակտ
ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստների շրջափակումը ժամանակավոր հրադադարի խախտում է։
Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է և, հետևաբար, հրադադարի խախտում։ Առևտրային նավի վրա հարձակվելը և նրա անձնակազմին պատանդ վերցնելը ավելի լուրջ խախտում է։
Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և ինչպես դիմադրել ճնշմանը», - նշվում է հրատարակության մեջ։
Հիշեցնենք, որ Իրանը, Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները հրադադարի համաձայնագրի են հասել 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը, որը լրանում է ապրիլի 21-22-ի գիշերը։ Արդեն այսօր Թրամփը հայտարարեց հրադադարի երկարաձգման մասին: