Արթուր Աբրահամը խոստացել է վերադառնալ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին միավորներով(120:108, 120:108, 120:108) պարտվելուց հետո Արթուր Աբրահամն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար, ինչպես նաև խոստանալով` վերադառնալ:
«Հարգելի՛ երկրպագուներ,
Շնորհակալություն աջակցության համար:
Ես կվերականգվեմ և խոստանում եմ՝ վերադառնալու եմ:
Մենք ավելի տքնաջան կաշխատենք ու կշտկենք թույլ տված սխալները:
Ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ:
Ձեր՝ Ուլի Վեգներ և Արթուր»:
Գրել է հայ բռնցքամարտիկը: