Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրել թ 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր:
Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էց 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:
Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: