Ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․
«Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ Ոչնչացման պատճառը, ըստ ՌԴ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների` մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։
Որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9,700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ»։