ԱԺ-ում քննարկում կլինի 44- օրյա պատերազմի թեմայով. Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է․
«44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, բռնի անհետացած զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ ապահովելու իրենց ճշմարտությունը բարձրաձայնելու, տեղեկացված ու լսված լինելու, ինչպես նաև պատերազմին առնչվող հանգամանքների վերաբերյալ բաց քննարկում ունենալու իրավունքների իրացումը:
Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական կամ ընթացակարգային հարցի, այլ առաջին հերթին՝ մարդու իրավունքներին։ Անհետ կորածների և բռնի անհետացածների ընտանիքները տարիներ շարունակ ապրում են անորոշության, տեղեկատվական վակումի և պատասխանների բացակայության պայմաններում։ Այդ իրավիճակում պետությունը պարտավոր է ապահովել հնարավորինս բաց, թափանցիկ և արժանապատիվ հաղորդակցություն ընտանիքների հետ։
Քննարկմամբ հետաքրքրված անձինք կարող են մասնակցության կամ լրացուցիչ հարցերի համար զանգահարել նշված հեռախոսահամարով` Հեռ.` 093 783 077 Հետագա մանրամասների մասին կտեղեկացվի հավելյալ: Դիմումը և գրությունը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում»: