Չալաբյանը պահանջում է քննել Փաշինյանի՝ քաղաքացիներին վիրավորող հայտարարությունները․ նա դիմել է ԿՀՀ
Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դիմումի վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից հայտարարեց, որ չի կարող հավատալ, որ այդքան «շուն շանգյալ» կա, որոնք կարող են ընտրել ընդդիմադիր ուժերին։