Չարենցի փողոցում բախվել են BMW-ն և Honda Fit-ը․ կան վիրավորներ․ BMW-ի անվահեծաններից մեկը կոտրվել է ու շպրտվել
Երեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ «Մելլաթ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Արթուր Վ․-ի վարած «BMW» մակնիշի և 66-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է ու շպրտվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Գրիգոր Ս․-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ 31-ամյա Արեգ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։