Ադրբեջանը կրկին դիզելային վառելիք է ուղարկում Հայաստան
Ադրբեջանը կրկին դիզելային վառելիք է ուղարկում Հայաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 16 երկաթուղային վագոն։ Հավելենք, որ ապրիլ ամսվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից արդեն երրորդ խմբաքանակն է, որ ուղարկվում է Հայաստան: