Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Երևանում, ապրիլի 20-ի երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցում թիվ 8 երթուղին սպասարկող «Ժոնգտոնգ» մակնիշի ավտոբուսի վարորդին դանակահարել են։
Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարված քաղաքացու ինքնությունը, ով ըստ նախնական տեղեկությունների տեղափոխվել է հիվանդանոց։
Նշենք, որ թիվ 8 երթուղին սպասարկում է Դավիթաշեն 4-րդ թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված։
Թե ինչն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին, այս պահին պարզվում է։