Եթե Իրանը չբանակցի, կբախվի այնպիսի խնդիրների, որոնց երբեք չի բախվել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը կշարունակի մասնակցել Վաշինգտոնի հետ բանակցություններին։
Նա այս մասին հայտարարել է ռադիոհաղորդավար Ջոն Ֆրեդերիկսի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագիրը։
«Նրանք կմասնակցեն բանակցություններին։ Եթե չմասնակցեն, Իրանը կբախվի այնպիսի մարտահրավերների, որոնց երբեք չի բախվել։ Հուսով եմ՝ նրանք կկարողանան արդար համաձայնության գալ և վերականգնել երկիրը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։