Օկուպացված Արցախի Ակնա քաղաք է ուղարկվել բնակվելու մոտ 300 անտուն ադրբեջանցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն օկուպացված Արցախ են տեղափոխվում անտուն ադրբեջանցիներ:
Այս փուլում նրանք ուղարկվել են Ակնա քաղաք:
Այնտեղ ուղարկվել է իննսուներկու ընտանիք՝ 332 մարդ:
Նշվում է, որ ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։