Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Զոհվածի ծնողը պահանջում է մաքրել իր որդու նկարը ջերմատան քանդվող պատից. քաղաքապետարանից խոստացել են լուծում տալ խնդրին

44-օրյա պատերազմի մասնակից, հերոսաբար նահատակված Արարատ Արմենի Մանյանի մայրը՝ Վարդուհի Շահումյանն ահազանգում է՝ առանց իր իմացության և թույլտվության Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցին հարակից գործող ջերմատան պատին իր զոհված որդու պատկերն են նկարել: Այժմ նա պահանջում է մաքրել որդու նկարը պատից:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Վարդուհի Շահումյանը նշեց, որ պատի վրա որդու նկարի գոյության մասին պատահական է իմացել՝ ծանոթներից: Նա չի ուզում, որ իր որդու նկարը լինի ջերմատան կիսաքանդ պատին:

Ովքեր են նկարել որդուն՝ չգիտի, բայց խնդրով դիմել է և՛ դպրոցի տնօրինությանը, և՛ Երևանի քաղաքապետարանին, որպեսզի մաքրեն նկարը: 

Դպրոցի տնօրենն ասել է, որ տեղյակ չեն, թե ով է արել, բայց կփորձեն մի բան մտածել: Կնոջը նույնատիպ պատասխան տվել են նաև քաղաքապետարանից:

Բայց մայրը մտահոգություն ունի, որ իրեն ականջալուր չեն լինի, և նկարը կմնա այդպես: Նա որոշել է դիմել մեր խմբագրություն:

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ խնդրին արդեն ծանոթ են. թեև նկարը քաղաքապետարանի նախաձեռնությունը չէ, բայց մտածում են, թե ինչպես լուծում տալ հարցին ու ընդառաջել զոհվածի մորը:

Բանն այն է, որ Արարատ Մանյանի կողքին ևս երկու հերոսի նկար կա: Ու քանի որ նրանց ծնողները նկարները մաքրելու հարցով իրենց չեն դիմել, ուստի մտավախություն կա, որ Արարատ Մանյանի նկարը մաքրելիս՝ կվնասվեն մյուս երկուսը:

Ամեն դեպքում, քաղաքապետարանից վստահեցրեցին, որ անպայման մաքրելու լուծում գտնեն:

NEWSPRESS.am-ը հետևողական կլինի նկարի մաքրման գործընթացին: Սակայն մինչ այդ հարկ ենք համարում նշել, որ Արարատ Մանյանի մայրը՝ տիկին Վարդուին, որպես զոհվածի ծնող, պահանջում է, որ այլևս առանց իր իմացության և թույլտվության, ոչ մի պարագայում և ոչ մի տեղ չհայտնվի իր որդու նկարը:

Հիշեցնենք, որ Արարատ Արմենի Մանյանը ծնվել է փետրվարի 1-ին Երևանում։ Սովորել է Աբովյան քաղաքի Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» Համահայկական Հայրենասիրական Հասարակական կազմակերպությունում, որտեղ էլ ստացել է թրթուրավոր քարշիչի մեխանիկ-վարորդի վարման վկայական։

Ծառայել է Խոջալուի զորամասում 27 օր և այդ կարճ ժամանակահատվածում հրամանատարական կազմի զինակից ընկերների մոտ մեծ հեղինակություն է վայելել՝ իր խիզախության, մարդկային հատկանիշների շնորհիվ։
Արժանացել է Արիության մեդալի։ Հումորով, կենսուրախ էր միևնույն ժամանակ լրջախոհ և ուշիմ։ 

27 օր ծառայելուց հետո 24 օր թեժ մարտերի է մասնակցել և զոհվել հոկտեմբերի 20-ին Մարտունի 2-ի թեժ մարտերի ժամանակ:

 

Արմինե Մկրտումյան