Շփման գծում կշարունակվեն դիակների որոնման աշխատանքները
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր` ապրիլի 11-ին, ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու դիակների որոնման աշխատանքների իրականացումը:
Առայժմ շարունակում է մնալ անհայտ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ, աշխատանքներ են տարվում նրա ճակատագիրը պարզելու համար: