Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«Աբրահամը նույն խոսքը կասեր որևէ այլ վարչապետի, կամ անգամ ընդդիմության ուժի առաջնորդի, որը կնախաձեռներ նրա անվան դպրոցի շինարարություն». Բադալյան

Քաղաքագե Հակոբ Բադալյանը գրում է.

«Այստեղ ձեզ բոլորը սիրում են, որովհետեւ մտնում եք ժողովրդի մեջ: Չեմ ասի 100 տոկոսը, բայց մի 70-80 տոկոսը սիրում են, ու դպրոցն էլ որ կառուցում եք, բոլորը ուրախ են: Այս մտքերի հեղինակը պրոֆեսիոնալ բոքսի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն է: Իսկ խոսքերը նա ասում է Նիկոլ Փաշինյանին: Իսկ դա էլ տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մարզադպրոցը կառուցվում է Չարբախում, որը կարծես թե Աբրահամի բնակության թաղն է:

Չգիտես ինչու ինձ թվում է, որ Աբրահամը 100 տոկոս նույն խոսքը կասեր որեւէ այլ վարչապետի, կամ անգամ ընդդիմության ուժի առաջնորդի, որը կնախաձեռներ նրա անվան դպրոցի շինարարություն:

Իհարկե, լինելով մեծ մարզիկ, միշտ չէ, որ նույնքան է լինում քաղաքացիական մեծությունը: Ընդ որում, հարցն այն չէ բոլորովին, որ բռնցքամարտիկը պետք է այդպես չարտահայտվի Փաշինյանի մասին եւ արտահայտվի օրինակ որեւէ ընդդիմադիր գործչի մասին:

Պարզապես, մարդը, որ օրինակ նույն կերպ ջերմորեն շրջապատում էր իրեն բարձրաստիճան պաշտոնյաներով մինչեւ 2018 թվականը, և իրեն գտնում էր այդ պաշտոնյաների շրջապատում, այսօր թերևս պետք է մի քիչ զուսպ լինի «նախկիններ մերկացնող» Նիկոլ Փաշինյանին փառաբանելիս: Իսկ Արթուր Աբրահամը կարծես թե իրեն միշտ լավ էր զգում օրինակ նախկին գլխավոր դատախազ, հետո Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Գառնիկիչի կողքին, երբ նա դատախազ էր կամ ՔԿ նախագահ, եւ ընդհանրապես՝ նախկին համակարգի առանցքային դերակատարներից էր: Իսկ հիմա, ի դեպ, քրեորեն հետապնդվողներից է:

Բոլոր դեպքերում, այսօր Աբրահամը կարող էր պարզապես զերծ մնալ որեւէ մեկին դիֆերամբներ ձոնելուց»: