Պետությունը պետք է մինչև 3 մլն դրամի վարկ ունեցողներին ներում շնորհի. Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզում է (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մարզային այցերը շարունակվում են, այս անգամ նա այցելել է Կոտայքի մարզ։ Նրա էջում հրապարակված տեսանյութին կից նշված է․
«Ջերմ ու սրտաբաց ընդունելություն Կոտայքում։
Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։
Գյուղերում խնդիրները շատ են, և հաճախ գյուղացին մնում է միայնակ իր հոգսերի հետ։
Մեր մոտեցումը հստակ է՝ գյուղը պետք է դառնա ոչ թե գոյատևման, այլ արժանապատիվ եկամուտի աղբյուր։
Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը։
Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը»։