Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. կա 3 մետր ալիքի բարձրությամբ ցունամիի վտանգ
Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին գրանցվել է 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որը իշխանություններին ստիպել է ցունամիի մասին նախազգուշացում տալ։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա։
Իշխանությունները զգուշացրել են մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի վտանգի մասին Իվատե, Աոմորի և Հոկայդո նահանգների ափամերձ տարածքներում։
Ճապոնիայի սեյսմիկ ինտենսիվության սանդղակով այս բարձր մակարդակը նշանակում է, որ շենքերը, հատկապես չամրացված կառույցները, կարող են լուրջ վնասներ կրել, այդ թվում՝ մասնակի փլուզվել: