Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 20-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Մ. Բաղրամյան, Մխ. Հերացի, Մակի, Շինարարներ, Հայրենյաց, Վերածնունդ, Խ. Աբովյան և Ռ. Եղոյան փողոցների, 108 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: