Էլեկտրամոբիլների գույքահարկը նվազել է
Հաշվարկման նոր բանաձև և գույքահարկի նվազում․ ապրիլի 1-ից գործում է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։
ՆԳՆ–ի հայտնում են, որ Էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։
Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։