Թուրքական ինքնաթիռին կայծակ է հարվածել
Ստամբուլում արտակարգ վայրէջք է կատարել «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը։
Այս մասին փոխանցում է tert.am-ը` հղում անելով «Դողան» լրատվական գործակալությանը: Արտակարգ վայրէջքի պատճառը եղել է այն, որ
ինքնաթիռին կայծակ է հարվածել։
Տուժածներ չկան: Ինքնաթիռը ներքին չվերթ իրականացնելիս է եղել: Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը ստուգվել է: