Թեհրանը հարձակվել է ամերիկյան ռազմանավերի վրա Օմանի ծոցում
Իրանի զինվորականները պնդում են, որ ամերիկյան ռազմանավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները տեղի են ունեցել Օմանի ծոցում իրանական նավն ԱՄՆ-ի կողմից առգրավելուց հետո։
Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը Օմանի ծոցում շրջափակել են իրանական բեռնատար նավ, այն բանից հետո, երբ այն փորձել է խախտել ծովային շրջափակումը։
Հիշեցնենք, որ Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի են հասել 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը։