Գնդակոծության հետևանքով վիրավորված երեխաներն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն հիվանդասենյակ
Այսօր` ապրիլի 11-ին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաները կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք:
Այդ մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
Հիշեցնեք, որ ապրիլի 2-ին 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ինչպես նաև 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել են Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի գնդակոծության հետևանքով:
«Երեխաներն աստիճանաբար կազդուրվում են: Այսօր արդեն, նրանց կտեղափոխենք վիրաբուժական բաժանմունք, սակայն նրանց դեռ դուրս չենք գրի: Բուժաշխատողների օգնությամբ` երեխաներին կփորձեն նստել, քայել և այդ ժամանակ արդեն կխոսենք դուրս գրման մասին»,- նշեց Մեսրոպ Մարգարյանը: