Ուզում եմ գաղտնիք բացահայտել. Փաշինյանի ձեռքի տակ «լրտեսների հաստափոր տրցակ» կա
«Ուզում եմ գաղտնիք բացահայտել․ մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ովքեր մեր մարմինների գնահատմամբ և ձեռք բերված տվյալներով, գործում են այլ երկրների օրակարգով»,- կառավարությանում ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, նշանակում է՝ դեռևս լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։
«Կան, որ շատ մոտ են գծին, եզրով քայլում են, երբ հատեն, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն ազգանուններով, կոնտակտներով։ Ես խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։