Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)
Մշակույթ

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։

Միջոցառումն իրականություն է դարձել ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է. «Մեծ պատիվ է այսօր գտնվել Վենետիկում՝ մի քաղաքում, որը դարեր շարունակ եղել է մշակույթների, գաղափարների և ժողովուրդների հանդիպման վայր։ Այսօր այստեղ հավաքվել ենք՝ արժևորելու հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը և բացելու հուշատախտակ այն տանը, որտեղ նա ապրել է։ Անցնող տարում մի շարք միջոցառումներով հիշատակեցինք մեր մեծագույն բանաստեղծի 150-ամյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացրել է հոբելյանական բազմաթիվ միջոցառումներ՝ Հայաստանում և արտերկրում արժևորելով Ավետիք Իսահակյանի գրական ու մշակութային ժառանգությունը։  Անցած տարի  մարտին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ևս տեղադրել ենք  հուշատախտակ՝ ի հիշատակ գրողի»:

Նրա ընդգծմամբ՝ Հայաստանի և Իտալիայի ժողովուրդներին դարեր շարունակ միավորել են մշակութային ու պատմական խոր կապերը, և մեր մտավորականներն ու մշակութային գործիչները, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանը, այս քաղաքում իրենց ներկայությամբ ամրապնդել են երկու երկրների բարեկամությունը:

Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և Վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

Այս տանը, որտեղ տեղադրվում է հուշատախտակը, Վարպետն ընտանիքով ապրել և ստեղծագործել է 6 տարի՝ 1921-1926 թթ․։ Պահպանվել են Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հուշերը․ «Դորսոդուրո փողոցում գտնվող այս տունը` N 2266, որտեղ ապրեցինք վեց տարի, պարտեզով շրջապատված մի հին առանձնատուն էր, որը Վենետիկի համար հազվագյուտ բան էր: Պատկանում  էր  հինավուրց վենետիկյան Դե Մարքիների ազնվական ընտանիքին։ ․․․Հորս աշխատասենյակը երկրորդ հարկում էր, նայում էր պարտեզին: Աղավնիները գալիս էին, նստում պատուհանի եզրին և ղունղունում, ուտելիք պահանջում։ Սենյակում էին հորս գրասեղանը և թախտը։ Հայրս պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը և իր սիրելի մոր՝ Ապլայի պատկերը: Այս սեղանին հայրս գրեց իր ստեղծագործություններից մի քանի ընտիր գոհարներ, ինչպիսիք են՝ «Ռավեննայում» կամ էլ «Հայրենիքիս»․․․  Այդ գրասեղանին գրեց իր անկրկնելի «Լիլիթը», նաև մի սիրային բանաստեղծություն` ներշնչված Ռիալտո կամրջին հանդիպած մի անծանոթ վենետիկուհով, մշակեց «Սասմա Մհեր» պոեմը: Հրապարակեց բանաստեղծական մի նոր ժողովածու՝ «Աշնան ծաղիկներ» վերնագրով: Հորս ստեղծագործական կրակը կարծես նորից արթնացել էր»։

Վենետիկում ապրած տարիներին այստեղ հյուրընկալվել են հայ մշակույթի մեծերը՝ Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը։

Մշակութային երկխոսությունը կշարունակվի Վարպետի՝ թանգարան դարձած երևանյան առանձնատանը, որի գեղեցիկ այգում ֆրանսահայ քանդակագործ Հարութ Եկմալյանի նախագծով և խորհրդատվությամբ, Երևանի թիվ 4 արհեստագործական քոլեջի հետ համագործակցությամբ կտեղադրվի Ռիալտոյի կամուրջի տեսքով նստարան, և այցելուները հնարավորություն կունենան բանաստեղծությունն ընթերցել նստարանի վրա՝ իտալերեն և հայերեն «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․»։