Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը
Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարության մեջ նշել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Այս ռազմավարական կարևոր նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո։ Բանակցությունների ընթացքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարի կամքով համաձայնել է թույլատրել սահմանափակ թվով նավթատարների և առևտրային նավեր անցնել Հորմուզի նեղուցով՝ կարգավորվող ռեժիմով։ Դժբախտաբար, ամերիկացիները, որոնք բազմիցս խախտել են իրենց խոստումները, շարունակում են իրենց խախտումները ծովում», - ասվում է հայտարարության մեջ։
Զոլֆաղարին նշել է, որ նեղուցում խիստ վերահսկողությունը կշարունակվի մինչև Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման ապահովումը։