Հորմուզի նեղուցով անցումը կարող է սահմանափակվել ականների պատճառով. Իրանի ԱԳՆ
Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավագնացության համար, սակայն կարող են լինել տեխնիկական սահմանափակումներ՝ ականների պատճառով։
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն NTV-ին տված հարցազրույցում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։
«Մեզ համար այս հարցում անորոշություն չկա։ Ես չեմ կարող խոսել հակառակ կողմի անունից, որի քաղաքականությունը կարող է մշակված լինել բոլորին շփոթեցնելու համար։ Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավագնացության համար։ Իհարկե, սա վերաբերում է հրադադարից հետո ընկած ժամանակահատվածին։ Կարող են լինել մի շարք տեխնիկական սահմանափակումներ՝ ականների և անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով», - ասել է նա։
Խաթիբզադեն նշել է, որ Հորմուզի նեղուցը շրջափակված չէ։