«Պաշտպանված մայրություն» կոնցեպտը «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ փոխարինողներին. երբ մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք. իրավապաշտպանը՝ ՔՊ-ականին
«Հատուկ այն կանաց համար, որոնք «պաշտպանված մայրություն» կոնցեպտը փոխարինում են «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ։ Հայաստանի իրավական համակարգում գործում է մայրության և մանկության հատուկ պաշտպանություն՝ որպես սոցիալական պետության կարևոր բաղադրիչ»,- նշել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի արած հայտարարությանը։
Ըստ նրա, սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որոնք թույլ են տալիս համատեղել մայրությունն ու աշխատանքը, մայրությունը դիտվում է ոչ միայն անձնական, այլ նաև հանրային արժեք և հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը՝ որպես երեխայի առողջ զարգացման հիմք։
«Հիմա, երբ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստանում և մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք այն պետության, որի անունից գործում եք»,- գրել է Զ.Հովհաննիսյանը։