Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնից

Աննախադեպ ելույթ․ Օհանյանը հայտարարեց, թե ում իրավասության ներքո է եղել դեպի Շուշի ճեղքված ճակատը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

«Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ հաշվետվությունը ուղեկցելով ընդդիմության ուժերի եւ նրանց աջակցող հանրության հասցեին այնպիսի արտահայտություներով, որոնք լցրեցին ինֆորմացիոն հոսքերը:

Այդ հարցում Փաշինյանի հմտության անգերազանցելիությունը կարծես թե վեր է կասկածից:

Մինչդեռ, օրինակ նույն խորհրդարանում նախօրեին եղավ թերեւս մի աննախադեպ ելույթ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ելույթը: Ավելին, ըստ իս, խորհրդարանական հնգամյա գործունեության ընթացքում դա Օհանյանի թերեւս ամենաարդյունավետ եւ հաջողված ելույթն էր:

Իսկ աննախադեպ էր այն հանգամանքի բերումով, որ կարծես թե առաջին անգամ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում ճակատի ճեղքումն ու առաջխաղացումը դեպի Շուշի, տղի է ունեցել այն հատվածում, որը եղել է ոչ թե Արցախի ՊԲ, այլ Հայաստանի գլխավոր շտաբի եւ ըստ այդմ Գերագույն գլխավոր հրամանատարի այսպես ասած իրավասության ու տնօրինման ներքո, ըստ հաստատված կառավարման կարգի:

Այլ կերպ ասած, Սեյրան Օհանյանը ազդարարում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տապալումը եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության անմիջական պատասխանատվության ներքո գտնվող գոտում, հետեւաբար պատերազմի հետեւանքի համար պատասխանատու եւ մեղավոր շրջանակը հենց այդտեղ է:

Սա  իսկապես շատ լուրջ քաղաքական հայտարարություն է, որպիսին, կրկնեմ, չեմ հիշում թե եղել է մինչ այժմ: Մամուլի, պատերազմի մասնակիցների տարբեր գնահատականների, տարբեր մեկնաբանական կամ վերլուծական դիտարկումների շրջանակում՝ գուցե, թերեւս, բայց որ խորհրդարանի խմբակցության ղեկավարը անի այդպիսի ուղիղ հայտարարություն, ինքս համենայն դեպս չեմ հիշում:

Այստեղ էլ հասկանալի է, թե ինչո՞ւ էր Փաշինյանին պետք բոլորովին այլ թեմայով կրակը վերցնել իր վրա: Եվ ինչու՞ էր դա պետք իշխող խմբակցության տարբեր այլ ներկայացուցիչների:

Ահա հենց այս առումով է, որ արդեն տեւական ժամանակ պարբերաբար արտահայտում եմ այն միտքը, որ գործող իշխանությունն անելու է առավելագույնը՝ ընտրական պրոցեսի առաջատար մասնակիցներին «շեղելու»  եւ ավանդական «սեւ-սպիտակ» սխեմայի դաշտ բերելու համար: Այդ դաշտում է ներկայիս իշխանության «հարատեւության» գրավականը, որը մեծագույն ռիսկ է Հայաստանի հանրապետության համար:

Մինչդեռ, ընդդիմադիր ուժերի առավելությունը ներկայումս այն է, որ նրանք վերջապես կարողացել են դուրս գալ «սեւ-սպիտակ» դիմակայության դաշտից եւ պարզապես իշխանության հետ կռվելու փոխարեն, աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի եւ երկխոսության դաշտ: Սրան նպաստող առանցքային գործոն, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, եղել է Սամվել Կարապետյանի մուտքը պրոցես: Դա բերել է լիովին ննոր իրավիճակ, որի ներքո նաեւ դիրքավորվել են մյուս ուժերը:

Եվ սա է, որ այսպես ասած նախաձեռնության կորստի տագնապալի զգացում է առաջացրել կառավարող քաղաքական ուժի շրջանում: Հետեւաբար, այդ էպատաժային՝ թվում է թե նյարդային պոռթկումները, իրականում միանգամայն հաշվարկված եւ պլանավորված քայլեր են նախաձեռնությունը վերադաձնելու ուղղությամբ:

Ահա այստեղ է ներկայումս պայքարի «մեխը»»: