Երևանում 28 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով, ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն էլ եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։