Մեր մատը ձգանի վրա է. Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ
Իր ուղերձում գեներալ Խաթամին ընդգծել է, որ Իրանի բանակն այսօր անհաղթահարելի պատնեշ է ցանկացած արտաքին սպառնալիքի համար, հաղորդում է IRNA-ն։
«Անսասան վճռականությամբ, անխոնջ զգոնությամբ, երկաթե կամքով և մատը ձգանի վրա պահելով՝ մենք պատրաստ ենք դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի։ Մենք հավատարիմ կմնանք մեր երդմանը մինչև մեր վերջին շունչը», - հայտարարել է գլխավոր հրամանատարը։
Գեներալ Խաթամին նշել է, որ բանակը կանխել է չարամիտների և օտարների կողմից Իրանի սուրբ երկրի արժանապատվության, անվտանգության և անկախության նկատմամբ ոտնձգությունը։
Զինված ուժերը ցուցադրում են իրենց ուժը Իսլամական Հանրապետության երդվյալ թշնամիների դեմ։
Մարտական առաքելություններից բացի, բանակային ստորաբաժանումները ակտիվորեն մասնակցում են բնակչությանը օգնություն ցուցաբերելու և երկրի ներսում կայունություն ապահովելու գործին։