Թուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. Թյուրքագետ
Մամուլ

Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում՝ քպական մենության մեջ, Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «բարձր մակարդակի վրա են», իբր՝ ամեն ինչ լավ է: Փաշինյանը, որ մշտապես լարվածության է տարել հայ-ռուսական հարաբերությունները, հիմա փորձում է հրապարակայնորեն դիրքավորվել որպես համարյա ռուսամետ, անգամ՝ ռուսական քարոզչության եզրաբանությունն է փոխառել, «ինոագենտներից» է խոսում ու նման բաներ:

Ակնհայտ է, որ Փաշինյանը բլեֆ է անում ու «վա բանկ» է գնում՝ փորձելով ցույց տալ, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ իր վերջին հանդիպումը ոչ թե արտաքին-քաղաքական տապալում էր, այն էլ՝ դղրդյունով, այլ հակառակը՝ «ամեն ինչ հրաշալի է...»: Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն այդ մանիպուլ յացիային դիմում: Պարզ պատասխանը նույնպես ակնհայտ է. Փաշինյանը հրաշալի տեղյակ է հանրային տրամադրություններին: Իսկ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ ա) կողմ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը, բ) դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն, գ) հասկանում է, որ դա վատ հետևանքներ է ունենալու անմիջականորեն յուրաքանչյուրի կյանքի որակի ու կենսամակարդակի վրա, դ) տեսել է Պուտինի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը ու հասկացել, որ վիճակը չափազանց լուրջ է ու ոչ դրական:

Դրա համար էլ Փաշինյանը ներքին լսարանի, հատկապես իր՝ արդեն տատանվող կողմնակիցների վրա փորձում է տպավորություն թողնել, թե բոլորը «սխալ» տեսանյութ են դիտել, իրականում ինքը շատ էլ լավ հարաբերությունները կարգավորել է Պուտինի հետ: Բայց դա զուտ նախընտրական, քարոզչական «փուչիկ» է: Փաշինյանի նշած «հաջող հանդիպումից» մեկ օր անց ռուսական պաշտոնական լրատվամիջոցը հրապարակում է հարցազրույց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հարցազրույց, որ լի է զուսպ, բայց բավականին կոշտ գնահատականներով, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խզել ցանկացող Փաշինյանի կառավարությունը ինչ տնտեսական ծանր հետևանքների կարող է բերել Հայաստանին:

Վստահ ենք, որ Հայաստանում շատ-շատերին է հետաքրքրում ու մտահոգում, թե ինչ ծանր հետևանքներ կարող են լինել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու (մեկը մյուսին համարժեք է), ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարած արկածախնդրական արտաքին քաղաքականության հետևանքով:

Քանի որ այս հարցը նոր չէ, կան բազմաթիվ փորձագիտական գնահատականներ առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) կարող է կրճատվել 25-40 տոկոսով: Վերցնենք միջինը՝ 30 տոկոսով: Պարզ ու մատչելի տարբերակով ասած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի այն բանին, որ Հայաստանում բոլոր բնակիչների եկամուտները, ապրուստի միջոցները առնվազն 30 տոկոսով կկրճատվեն: Փաշինյանական պաշտոնյաներն ու նրանց յուրային օլիգարխները դա միգուցե չզգան էլ, բայց ցանկացած նորմալ քաղաքացի անմիջապես իր մաշկի վրա կզգա հետևանքները: Որովհետև կկրճատվեն նաև բյուջեի միջոցներն ու հատկացումները:

Ավելի պարզ: Փաշինյանի՝ այդքան «բարձրամակարդակ» ներկայացրած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն ուղիղ տեքստով ասաց (նույնն է, թե՝ զգուշացրեց), որ եթե 2024-ին հայ-ռուսական առևտրաշրջանառությունը 11 մլրդ դոլար էր կազմել, ապա 2025-ին այն նվազել է մինչև 6,4 մլրդի, թեպետ էլի բարձր է, քան ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը: Բայց հիմնականն այն է, որ այդ 6,5-ի մեջ 1,2 միլիարդ դոլարը Հայաստանից ռուսական շուկա արտահանվող գյուղմթերքի, գինիների, ծաղիկների մասնաբաժինն է: Այսինքն, եթե խզվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները (իսկ Փաշինյանը հենց այդ գծի վրա է, ինչ էլ որ ԱԺ ամբիոնից հայտարարի), ապա Հայաստանի գյուղմթերք արտադրողները զրկվում են ռուսական ու ԵԱՏՄ շուկայից, այդ 1,2 միլիարդ դոլարի արտադրանքն իրացնելու հնարավորությունից ու դրանից ստացվող եկամուտներից: Սա նշանակում է՝ սնանկացած գյուղացիական տնտեսություններ, նշանակում է՝ աղետ Հայաստանի գյուղատնտեսության կամ այդ գյուղատնտեսությունից այս 8 տարվա մեջ մնացած բեկորների համար:

Բայց դա էլ ամենը չէ: Նույն Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված վերոհիշյալ հարցազրույցում շատ պարզ ասում է, որ եթե Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող գործել Հայաստանում, ապա ինչո՞ւ պիտի հայկական ընկերություններն ու գործարարները Ռուսաստանում գործելու և փող աշխատելու հնարավորություն ունենան: Ովքեր չհասկացան, «թարգմանենք». Ռուսաստանը Փաշինյանին պարզից էլ պարզ ասաց՝ եթե շարունակելու եք ռուսամետ գործիչների, այդ թվում՝ ռուսական գործարարների (նկատի է առնվում նախ՝ Սամվել Կարապետյանը) հետապնդումները, ապա սպասեք պատասխան համարժեք քայլերի: Չենք մոռացել, չէ՞, թե որքան հայ է ապրում ու աշխատում Ռուսաստանում:

Բայց այն, որ տասնյակ ու տասնյակ հայ գործարարներ ու նրանց հետ շաղկապված հազարավոր ու տասնյակ հազարավոր հայ մարդիկ կտուժեն անմիջականորեն, ու կտուժեն Փաշինյանի «քաղաքականության» հետևանքով, դեռ «ծաղիկներն» են: Էլ ավելի հազարավոր, տասնյակ հազարավոր հայ մարդիկ էլ չեն կարողանալու Ռուսաստան «խոպան գնալ», գնացածները չեն կարողանալու այնտեղ մնալ, իսկ եթե մնան էլ, ապա չեն կարողանալու Հայաստան գումար փոխանցել:

Հա, ամենից կարևորի մասին: Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի համար նշանակելու է նաև այն, որ ներկայի 177 դոլարի փոխարեն ռուսական բնական գազը Հայաստանն ստիպված կլինի գնել Եվրամիության գներով՝ 1000 խմ-ն 600 և ավելի դոլարով: Դա նշանակում է էլեկտրաէներգիայի, առհասարակ, կոմունալ ծառայությունների շոշափելի թանկացում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների թանկացում, հայկական արտադրանքի՝ էներգակիրների հետ կապված գրեթե ամբողջ տեսականու նկատելի թանկացում, գնային մրցունակության կորուստ և այլն, և այլն՝ մի ահռելի ցանկ, որը դատարկելու է յուրաքանչյուրիս գրպանը: Կարճ՝ դա նշանակում է սոցիալական ու տնտեսական կաթված:

Ի լրումն, առաջիկա օրերին Երևանում սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը (մայիսի 4-5): Ենթադրվում է, որ դա ընդամենը լինելու է Փաշինյանին ընտրություններից առաջ «եվրո» աջակցություն ցուցաբերելու քարոզչական միջոցառում: Բայց նախ՝ հարցն այն է, որ ԵՄ ռուսատյաց ներկայացուցիչները որքան էլ ցանկանան Ռուսաստանին վատություն անել, հասկանում են, որ Փաշինյանը, 8 տարվա իշխանություն լինելով, տապալել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր տապալել, իսկ ժողովուրդն էլ մերժում է նրան: Եվրամիությունում էլ լավ գիտեն, որ Փաշինյանը ավտոկրատ ու արկածախնդիր գործիչ է, ի լրումն՝ ցածրագույն վարկանիշով: Ու ԵՄ-ականներից ոմանք էլ մտածելու տեղ ունեն՝ կառչած մնալ իշխանությունն ակնհայտորեն կորցնող Փաշինյանից ու թշնամանան ամբողջ հայ ժողովրդի հետ, թե «զոհաբերեն» Փաշինյանին ու պահպանեն հայ ժողովրդի ու ՀՀ հաջորդ իշխանության հետ համագործակցելու հնարավորությունները: Չսխալվեն, ինչպես դա արեցին Վրաստանում:

Այո, Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին: Բայց, կարծես, ոչ մի ուղղությամբ բան դուրս չի գալիս. ժողովուրդը վաղուց է դա հասկացել, Ռուսաստանում էլ են հասկացել, ոնց որ թե Արևմուտքում էլ են սկսել հասկանալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում