ԻՀՊԿ-ն նոր կանոններ է սահմանել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար
Այսուհետ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը թույլատրվելու է միայն Իրանի թույլտվությամբ և հսկողության ներքո։
Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարության հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտրվի միայն Իրանի կողմից նախնական թույլտվություն ստացած քաղաքացիական նավերին։
«Այս միջոցառումները ձեռնարկվում են հրադադարի համաձայնագրի և Լիբանանում հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելու շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։