Ռուսական անօդաչուն հատել է Ռումինիայի սահմանը
Ռումինիայի ռադարային համակարգերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարք են հայտնաբերել։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Անօդաչու թռչող սարքի հետ կապը կորել է Չիլիա Վեչե սահմանային գյուղի մոտ։
Նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և հայտարարել է Ռումինիան շարունակում է աշխատել դաշնակից պետությունների հետ։