Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

«Ժողովուրդ». Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՔՊ իշխանությունը օրուգիշեր պայքար է մղում Ռուսաստանի դաշնության դեմ՝ մեղադրելով Կրեմլին հիբրիդային հարձակումների մեջ, ամեն դեպքում ՀՀ-ն շարունակում է սերտ և արդյունքահեն հարաբերությունները ՌԴ-ի հետ պահպանել։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ՀՀ Կառավարության ծրագրի (2021-26) 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, և պարզվեց, որ ԱՄՆ-ի հետ ունենք հարաբերությունների որակական բարձրացում, ՌԴ-ի հետ՝ ծավալ ու ինտենսիվ կապեր։

2025 թվականի պաշտոնական զեկույցի տվյալները ցույց են տալիս երկակի պատկեր. Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ակնհայտորեն ստացել են նոր քաղաքական որակ, մինչդեռ Ռուսաստանի հետ կապերը, նույնիսկ անկման պայմաններում, շարունակում են մնալ անհամեմատ ավելի խորը՝ թե՛ շփումների ինտենսիվությամբ, թե՛ տնտեսական ծավալով։ Այսինքն՝ եթե խոսքը քաղաքական վերաձևակերպման մասին է, առաջընթացը ամերիկյան ուղղությամբ է, իսկ եթե չափանիշը գործնական կապերի ծավալն է, ռուսական ուղղությունը դեռ գերակշռում է։

Պաշտոնական փաստաթղթում Ռուսաստանի մասով արձանագրված է, որ «2025 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը»։ Նույն հատվածում հատուկ ընդգծվում է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել են 4 հանդիպում և 5 հեռախոսազրույց»։ Սա արդեն ցույց է տալիս, որ Մոսկվայի հետ կապը ոչ միայն պահպանվել է, այլ նաև մնացել է ինտենսիվ քաղաքական շփումների մակարդակում։

Ռուսաստանի ուղղությամբ ամենախոսուն ցուցանիշը, սակայն, առևտրաշրջանառությունն է։ Փաստաթղթում նշվում է. «2025 թվականին ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով շուրջ 38,3%-ով»։ Թեև անկումը խոշոր է, նույնիսկ այդ պայմաններում թիվը մնում է այնպիսի ծավալի, որ ամերիկյան ուղղությունը դեռ չի մոտենում դրան։

ԱՄՆ-ի դեպքում պատկերը այլ է։ Փաստաթղթում հստակ ձևակերպված է. «2025 թվականի ընթացքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի»։ Այս որակական փոփոխության առանցքային դրվագը եղել է այն, որ «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»։

ԱՄՆ-ի ուղղությամբ արձանագրվել են նաև այլ զարգացումներ։ Մասնավորապես, նշվում է, որ «Փետրվարի 3-5-ը ՀՀ վարչապետը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին, հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ»։ Բացի այդ, փաստաթուղթը ցույց է տալիս, որ ամերիկյան աջակցությունը միայն քաղաքական մակարդակում չի մնացել։ Օրինակ՝ նշված է. «ԱՄՆ պետդեպարտամենտության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի աջակցությամբ Բրյուսի անվան դպրոցը Հայաստանում սկսել է TRIPP ծրագրի իրականացման նպատակով 145 մլն դրամի փաթեթի մասին»։ Նշվում է նաև, որ «կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ», իսկ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ««123 համաձայնագիր» շուրջ բանակցությունների մեկնարկի հետևել է ՀՀ և ԱՄՆ իրավասու մարմինների ներկայացուցիչների առաջին բանակցությունների փուլը»։

Սակայն տնտեսական թվերը ԱՄՆ-ի դեպքում համեստ են։ Պաշտոնական տվյալով՝ «2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 348 մլն ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով 15,2%-ով»։ Այս ցուցանիշը գրեթե 22 անգամ փոքր է, քան Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը։

Այսպիսով, փաստերն առնվազն երկու տարբեր եզրակացություն են պարտադրում։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսօր ավելի արագ աճող, քաղաքականորեն ավելի ջերմ ու հեռանկարային ուղղություն են, քանի որ դրանք բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի և ստացել նոր ինստիտուցիոնալ ձևաչափ։ Բայց արդյունավետության գործնական չափանիշներով՝ հատկապես առևտրի, բարձր մակարդակի մշտական կապերի և ընդհանուր ներգրավվածության տեսանկյունից, Ռուսաստանը դեռ մնում է Հայաստանի ավելի սերտ գործընկերը։

Կարճ ասած, եթե հարցը դրվի, թե որ ուղղությունն է 2025-ին ավելի «ջերմ», ապա պատասխանն ավելի շատ ԱՄՆ-ն է, քանի որ հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են նոր մակարդակի։ Եթե հարցը դրվի՝ որ ուղղությունն է ավելի «սերտ» և գործնականում ավելի ազդեցիկ, ապա պատասխանն առայժմ Ռուսաստանն է՝ 4 հանդիպում, 5 հեռախոսազրույց և 7,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառությամբ։ Այսինքն՝ Հայաստանը 2025-ին Վաշինգտոնի հետ ստացել է քաղաքական վերելք, բայց Մոսկվայի հետ դեռ պահպանում է ավելի ծանրակշիռ և նյութական կապը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում