Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել. Նեթանյահու
Իսրայելը պատմական հնարավորություն ունի Լիբանանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու։
Ըստ Ynet-ի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս մասին հայտարարել է երկու երկրների միջև հրադադարի մասին հայտարարող ելույթում։
«Ես արձագանքել եմ այս կոչին և համաձայնել եմ հրադադարի, ավելի ճիշտ՝ 10-օրյա ժամանակավոր հրադադարի, որպեսզի փորձեմ առաջ մղել այն համաձայնագիրը, որը մենք սկսել էինք քննարկել դեսպանների մակարդակով Վաշինգտոնում։ Այստեղ խաղաղության պատմական հնարավորություն կա», - ասել է նա։
Նա նաև նշել է, որ իսրայելական ուժերը չեն լքի հարավային Լիբանանի բուֆերային գոտին՝ անվտանգությունը պահպանելու համար։