Նոր կանոններով Իրանը Հորմուզի նեղուցից տարեկան կվաստակի 15 միլիարդ դոլար
Իրանն ակնկալում է տարեկան մինչև 15 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցի վերահսկողությունից։
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս գնահատականները հայտնել է երկրի խորհրդարանական նախագահության անդամը։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցով նավագնացության կառավարումից և կարգավորումից ստացված եկամուտները կարող են կազմել 10-ից 15 միլիարդ դոլար։
Թեհրանը շեշտում է, որ այս ռազմավարական երթուղու նկատմամբ վերահսկողության ուժեղացումը պետք է նպաստի ազգային արժույթի՝ ռիալի ամրապնդմանը։
Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունները հայտարարել են նավագնացության կարգավորողի դերում հանդես գալու մտադրության մասին, այլ ոչ թե նավերի անցումը խոչընդոտելու կամ նեղուցը որպես ճնշման գործիք օգտագործելու։