Զաքիր Հասանովն օկուպացված Արցախում հանդիպել է ադրբեջանցի զինծառայողների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են օկուպացված Արցախում ծառայող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մտահոգություններով և աջակցության հարցերով, ինչպես նաև քննարկել զորամասում ստեղծված սոցիալ-կենցաղային պայմանները։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։
Զաքիր Հասանովին տեղեկացվել է, որ զորամասում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համապատասխան ժամանակակից չափանիշներին, անձնակազմի բարձր մակարդակի ծառայությունն ու մարտական կատարողականն ապահովելու և նրանց պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար։
Հասանովն ընդգծել է զինծառայողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարման կարևորությունը, ինչը նպաստում է նրանց գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։