Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին
Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։ Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին:
Այդ մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ մարմինների փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։