Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի. կա 20 վիրավոր
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։
Haber Global-ի փոխանցմամբ՝ 11-ամյա Յուսուֆ Թարիկ Գյուլը, որը վիրավորվել էր նախորդ օրը, մահացել է հիվանդանոցում։
Նախկինում հաղորդվել էր Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդու մահվան և 20 վիրավորների մասին։
Զոհերի թվում կա մեկ ուսուցիչ, մնացածը՝ աշակերտներ։