Ուկրաինան անօդաչուներով հարձակվել է Տուապսե քաղաքի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ յոթը։
Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Տուապսեում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Ինչպես նախկինում հաղորդվել էր, ցավոք, երկու մարդ զոհվել է։ Թարմացված տեղեկատվության համաձայն՝ մեկ երեխա՝ 14-ամյա աղջիկ, մահացել է, իսկ երկրորդ զոհը՝ մեծահասակ է»,- գրել է նա։
Նա նաև նշել է, որ Տուապսեի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են 24 մասնավոր և վեց բնակելի շենքեր, ինչպես նաև երկու ուսումնական հաստատություն և երաժշտական դպրոց։