Ադրբեջանն օկուպացված Արցախում կառուցում է 48 թունել և 447 կամուրջ
Ադրբեջանն օկուպացված Արցախում նախատեսում է իրականացնել 68 ճանապարհային նախագիծ՝ մոտ 3878 կմ ընդհանուր երկարությամբ։
Ներկայումս շինարարություն է ընթանում 38 նախագծերի վրա՝ 2,432.8 կմ ընդհանուր երկարությամբ։
Նախագիծը ներառում է 71.2 կմ ընդհանուր երկարությամբ 48 թունելի կառուցում, որոնցից արդեն ավարտվել են 13.6 կմ ընդհանուր երկարությամբ յոթ թունելները։
Բացի այդ օկուպացված Արցախում նախատեսվում է կառուցել 9,581.6 մետր ընդհանուր երկարությամբ 447 կամուրջ, որոնցից արդեն կառուցվել է 8,839.1 մետր ընդհանուր երկարությամբ 392 կամուրջ։
Նախագիծը ներառում է նաև 3,871 մետր ընդհանուր երկարությամբ 16 կամուրջների կառուցում, որոնցից ինը, 1,965 մետր երկարությամբ, արդեն շահագործման են հանձնվել։