Ոնց որ «Պտտվիր կյանքի կարուսել» երգը լինի... ստեից մտնում են, դուրս են գալիս. Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
«Էս ինչ շարժ է, ընդդիմությունն սենց գալիս-գնում է, գալիս-գնում է»,- ԱԺ նիստի ժամանակ ամբիոնից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը։
Նիստը վարող` ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե գրանցում են,որպեսզի աշխատավարձ ստանան և գնում են, որ նիստին չմասնակցեն և 5 տարի է իրենք այդ շարժն են տեսնում։
«Ոնց որ պտտվիր կյանքի կարուսել երգը լինի, ստեից մտնում են, դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս։ Չէ դռան մոտ չեն կարող գրանցվել, գալիս են իրենց տեղերից»,- ասաց Փաշինյանը։
Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն իրազեկեց, թե երբ պատգամավորները չեն գրանցվում՝ այդ նիստի համար նախատեսված աշխատավարձից զրկվում են։
Նիկոլ Փաշինյաը հարցրեց, թե պարգևավճարի՞ց էլ են զրկվում՝ և ստանալով հաստատող պատասխան՝ շարունակեց.
«Դե ճիշտ են անում, ժողովուրդ ջան, եկե՛ք գրանցվեք, եկե՛ք գրանցվեք։ Ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, դուք ընդհանրապես չեք խանգարում, եկեք գրանցվեք գնացեք, վարկ-մարկ կունենաք փակելու, կարող է բենզինը թանկացած լինի, չգիտեմ, էլ չեմ ասում գնաճի մասին եք խոսում, վերջին երկու ամիսն է մնացել»։