Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն այսօր. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կվարեն այսօր:
Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է իր Truth Social էջում։
«Երկու երկրների առաջնորդների վերջին զրույցից անցել է երկար ժամանակ, ավելի ճշգրիտ՝ 34 տարի։ Դա տեղի կունենա ապրիլի 16-ին։ Հիանալի է», - գրել է նա։
Հավելենք, որ ավելի վաղ իսրայելական ու լիբանանյան աղբյուրները հայտնել էին, որ բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ-ում: